Արարատյան դաշտում գիշերը կանխատեսվում է մինչև -20 աստիճան ցուրտ. Գագիկ Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook կայքի իր էջում գրել է, որ Արարատյան դաշտում գիշերը կանխատեսվում է մինչև -20 աստիճան ցուրտ։
Հատկապես Արարատյան դաշտի ջերմոցային տնտեսությունների համար նա նշել է. «Փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը կանխատեսվում է -13…-15, փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը -18…-20 աստիճան ցուրտ»:
ԱԻՆ կայքը ներկայացրել է մանրամասն տեղեկություններ առաջիկա 5 օրվա եղանակի մասին:
Երևանում փետրվարի 14-15-ը, 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան
Մարզեր

1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



