Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դաշինքների Տրնդեզ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 13–ին հայաստանյան հասարակությունը նշում էր Տրնդեզը, հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը քաղաքական դաշտում ևս տրնդեզյան անցուդարձեր էին, ձևավորվում ու կազմալուծվում էին նախընտրական դաշինքներ։ 
Մասնավորապես՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրեցին նախընտրական դաշինքի հուշագիրը, մյուս կողմից՝ այս դաշինք դեռ չմտած, այս դաշինքից դուրս եկան Վիկտոր Դալլաքյանը, Արամ Գասպարի Սարգսյանն ու Պարույր Հայրիկյանը՝ իրենց կուսակցություններով։

Նախընտրական այս շրջանում քաղաքական դաշինքների պրակտիկան ընդհանուր առմամբ կարող էր նորմալ և տրամաբանական ընկալվել, եթե այդպիսի դաշինքների մեջ չմիավորվեին լիովին տարասեռ քաղաքական ուժեր։ Բացի այս, պարզվում է, որ մինչ դաշինքի վերջնական ձևավորումը քաղաքական դաշինքի շուրջ բանակցությունները հիմնականում սահմանափակվել էին ցուցակի կազմման խնդիրներով և խոսակցություններով։ Այս մասին հայտարարեց Պարույր Հայրիկյանը։ Մյուս կողմից՝ Վիկտոր Դալլաքյանն իր հայտարարությամբ բացահայտեց, որ այս ընթացքում տեղի են ունեցել ստվերային և լոբբինգային գործընթացներ՝ կրկին ցուցակի ձևավորման հարցով։
Դալլաքյանը նշել էր, որ դաշինքի ձևավորման գործում ակտիվ դերակատարություն է ունեցել Սամվել Բաբայանը։ 

Թե ինչ այլ ստվերային գործընթացներ են տեղի ունեցել այս դաշինքի շուրջ, ամենայն հավանականությամբ, պարզ կդառնա առաջիկայում, սակայն այս դաշինքն արդեն իսկ մի շարք հարցեր է առաջադրում։ Եթե այս շրջանում մի շարք քաղաքական ուժեր՝ հավակնելով դերակատարություն ստանձնել երկրի քաղաքական կյանքում, մեծ դժվարությամբ են ընդհանուր հայտարարի գալիս դաշինքի ցուցակի շուրջ, ապա հարց է առաջանում, թե նրանք ինչ ծրագրով և ինչ տեսլականով են տանելու նախընտրական քարոզարշավ և, որ ամենակարևորն է, ինչպես են պատկերացնում իրենց գործունեությունը խորհրդարանում։
Պետք է խոստովանել, որ արդեն իսկ այս շրջանում ակնհայտ է, որ մենք գործ ունենք չափազանց արհեստականորեն ստեղծված քաղաքական միավորման հետ, որի ապագան, մեղմ ասած, շատ անորոշ է։

Բացի այս, հուշագիրն ստորագրելուց հետո ընդդիմադիրի դերում է հայտնվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որն արդեն խոսում է երկրում քաղբանտարկյալների առկայության մասին։
Արդյոք Օհանյանին կհաջողվի՞ ապացուցել իր ընդդիմադիր լինելը, և արդյոք նա կարո՞ղ է հստակ և հրապարակային կերպով ներկայացնել հայաստանյան հասարակությանը տարիներ շարունակ վարչակարգի առանցքային գործիչներից մեկը լինելու իր շարժառիթները, դժվար է ասել։ Մյուս կողմից՝ Դալլաքյանի հայտարարությունից հետո պարզ է դառնում, որ այս դաշինքի երևացող ուժերի ետևում կան նաև այլ շրջանակներ, ինչն արդեն իսկ ստվերում է դաշինքի գործունեությունն ու ապագան, քանի որ ակնհայտորեն վերջինս ղեկավարվում է բոլորովին այլ ուժային կենտրոններից։ Թե ինչ հետևանք կունենա այս հանգամանքը դաշինքի համար, պարզ կդառնա արդեն ապրիլի 2–ին։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ