Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ` փետրվարի 14-ի համար

ԼԱՅՖ

Խոյ: Նշանի ներկայացուցիչներին աստղերը բարեհաջող օր են խոստանում: Այն բոլոր գործերը, որոնց ձեռնամուխ կլինեք այսօր, հեշտությամբ կստացվեն: Հնարավոր է հին պարտքի վերադարձ, անսպասելի գումարային մուտքեր կունենաք: Խուսափեք ռիսկային քայլերից:

Մտերիմները հնարավոր է ձեր աջակցության կարիքն ունենան: Սիրելիի հետ հարաբերությւոններում եթե խնդիրներ ծագեն, ապա այսօր դրանք վեճի չեն վերաճի, իրենց լուծումը կգտնեն և ոչ մի կերպ չեն ազդի ձեր համատեղ ծրագրերի վրա:

Ցուլ: Վերականգնեք սեփական ուժերի նկատմամբ հավատը: Ինքնավստահություն դրսևորեք թե գործնական և թե անձնական հարաբերություններում: Այսօր հնարավոր է ֆինանսական աջակցություն ստանաք, կամ եկամուտի նոր աղբյուր գտնեք:

Հնարավոր են հանդիպումներ, նոր ծանոթություններ, որոնք կարող են հետաքրքիր ընթացք ստանալ: Նրանք, ովքեր գտել են ընտանեկան երջանկությունը, ստիպված կլինեն վերահսկել իրենց հույզերը, որպեսզի խուսափեն վիճաբանություններից:

Երկվորյակ: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում : Հնարավոր են որոշ տհաճ անախորժություններ: Խնդիրներ կծագեն փոստի, տրանսպորտի ոլորտի աշխատանքների հետ: Ճանապարհորդությունները լավ կդասավորվեն: Տուգանքներից խուսափելու համար կարգ ու կանոն պահպանեք:

Անձնական կյանքում ծագած խնդիրներն անակնկալ կերպով կլուծվեն, կփոխեք մտերիմներից որևէ մեկի հանդեպ ձևավորած ձեր կարծիքը: Շատերի համար պարզ կդառնա, թե ինչ ընթացք տալ հարաբերություններին, վերջապես կկողմնորոշվեք ձեր ցանկությունների մեջ:

Խեցգետին: Այսօր քննադատաբար կմոտենաք այն ամենին, ինչը ներկա պահին շրջապատում է ձեզ: Ընտրության առջև կկանգնեք, կդժվարանաք կողմնորոշվել: Աստղերը խորհուրդ են տալիս խուսափել գնումներից, քանզի անորակ իրեր ձեռք բերելու հավանականությունը մեծ է:

Սիրելիի հետ հարաբերություններում ի հայտ կգան որոշ կասկածներ: Կկորցնեք վստահությունը մտերիմների, նաև ձեզ անմնացորդ նվիրված մարդկանց հանդեպ: Երեկոն կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց ընկերակցությամբ, ինչն էլ դրական կազդի ձեր հոգևիճակի վրա:

Առյուծ: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ ցանկոություն կունենան մի կողմ դնել բոլոր գործերը և լիարժեք վայելել իրենց հանգիստը: Փորձեք առավոտը լավ սկսել, զբաղվեք մարմնամարզությամբ: Այսօր հետաքրքիր մտահաղացումներ կծնվեն, որոնք մոտ ապագայում կհաջողվի իրագործել:

Հարազատների հետ ցանկացած զրույց կարող է լուրջ վեճի վերածվել: Այնպես որ ժամանակին կանգ առեք, կարիք չկա մինչև վերջ ձեր տեսակետը պնդել: Փորձեք ավելի հանդուրժող լինել և փոխզիջումների գնալ: Այլապես վտանգի տակ կդնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները:

Կույս: Այսօր դժվարություններ կծագեն աշխարհընկալման հետ: Ձեզ մեկուսացված կզգաք: Նշանի ներկայացուցիչներից ոմանք չափազանց ամաչկոտ կլինեն, ոմանք էլ չեն կարողանա զսպել իրենց բարկությունն ու կատաղությունը: Այսօր խորհուրդ չի տրվում ռիսկի դիմել, կտրուկ քայլեր ձեռնարկել, վերջնական որոշումներ կայացնել:

Մտերիմներից ոմանք կարող են հունից հանել ձեզ: Ամենայն հավանականության, չեք կարողանա ձեր դժգոհությունն արտահայտել և ամեն բան կթաքցնեք ներսում, ինչն ավելի կբարդացնի ձեր հոգևիճակը: Փորձեք հանգիստ զրուցել և անհամեմատ թեթևացած կզգաք:

Կշեռք: Այսօր պետք չէ ծրագրեր կազմել: Բարդ գործեր ևս մի ձեռնարկեք, հակառակ դեպքում հիասթափություն կապրեք: Օրվա ընթացքում փորձեք բարձր պահել տրամադրությունը և չընկճվել: Ստեղծված ցանկացած իրավիճակ ի օգուտ ձեզ օգտագործեք:

Մտերիմների հետ հարաբերությունները ջերմ են: Կկարողանաք արտահայտել նրանց հանդեպ ունեցած ձեր ամբողջ սերն ու հոգատարությունը: Ընտանիքի գրկում ձեզ սիրված ու պաշտպանված կզգաք:

Կարիճ: Օրն այնքան էլ բարեհաջող չէ գործնական շփումների համար: Կկարողանաք ինքնադրսևորվել, եթե դրական տրամադրվածություն պահպանեք, հավատաք սեփական ուժերին: Ընկերների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, անգամ նրանք, ովքեր միշտ օգնել են ձեզ, այսօր խիստ զբաղված են սեփական խնդիրներով:

Այսօր անհանգստացած կլինեք հարազատների առողջական վիճակով, կշրջապատեք 
նրանց սիրով ու ջերմությամբ: Ընտանիքում ներդաշնակ մթնոլորտ կտիրի:

Աղեղնավոր: Այսօր ստիպված կլինեք հետաձգել նախապես ծրագրված մի շարք գործեր: Ճանապարհին հնարավոր են խցանումներ, ինտերնետի, բջջային կապի հետ խնդիրներ կծագեն: Մի անտեսեք առողջական գանգատները: Հրաշալի օր է վատ սովորույթներից ձերբազատվելու համար: Առողջ ապրելակերպ վարեք, հետևեք ձեր սննդակարգին:

Մտերիմների հետ հարաբերություններն հանգիստ են: Երեկոյան ոչինչ մի ծրագրեք, անցկացրեք այն տանը, փորձեք հանգստանալ և լիցքաթափվել:

Այծեղջյուր: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ, մասնագիտական հաջողություների կհասնեք: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք զգա, և ճիշտ պահին աջակցություն կստանաք:

Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշտ գնահատել նոր ծանոթներին:

Ջրհոս: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա : Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ:

Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Ձկներ: Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում՝ կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Մասնագիտական տեսանկյունից օրը բարեհաջող է: Առանց որևէ ջանք գործադրելու ՝ կկարողանաք մեծ եկամուտ ստանալ:

Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ Հայաստան