Թայվանում շրջվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը. կա 28 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹայվանում մայրուղու վրա շրջվել է զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը. վթարի հետևանքով մահացել է առնվազն 28 մարդ:
CNA գործակալության հաղորդմամբ` ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել կղզու ադմինիստրատիվ կենտրոնում` Թայբեյ քաղաքում: Վթարի պահին ավտոբուսում գտնվելիս է եղել 44 մարդ: Նախնական տվյալների համաձայն` ուղևորների մեծ մասը չինացի զբոսաշրջիկներ են եղել:
Նշվում է, որ ներկա պահին փրկարարներն ավելի քան 28 մարդ են հանել ջարդված ավտոբուսից, և նրանք «կյանքի նշաններ ցույց չեն տալիս»: Եվս 16 տուժած տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Միջադեպի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



