Թրամփի քաղաքականությանը հավանություն չտվողների բաժինը հասել Է 55 տոկոսի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատանքի հավանության վարակնիշը նրա պաշտոնակալությունից անցած 20 օրվա ընթացքում 45 տոկոսից նվազել Է մինչեւ 40 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Գելապ հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտի տվյալները:
Նրա քաղաքականությունից դժգոհության վարկանիշը, ընդհակառակը, աճել Է մինչեւ 55 տոկոս:
Հունվարի 22-ին հարցման առաջին օրը հավասար թվով ամերիկացիներ Էին (45 տոկոս) Թրամփի աշխատանքը գնահատում դրական եւ բացասական:
Համեմատության համար նշենք, որ նախագահության ութ տարվա ընթացքում նրա նախորդի՝ Բարաք Օբամայի աշխատանքի հավանության եւ դրան հավանություն չտալու վարկանիշը տատանվել Է 40 տոկոսի եւ 60 տոկոսի միջեւ: Ընդ որում, հավանություն տվողների բաժինը միայն մի քանի անգամ Է նվազել մինչեւ 40 տոկոս եւ ավելի ցած՝ նվազագույն կետում հասնելով 38-39 տոկոսի: Ընդհակառակը, դժգոհողների թիվը չի գերազանցել 55 տոկոսը:
Գելապի ամենօրյա հեռախոսային հարցումներին մասնակցում են ԱՄՆ-ի շուրջ 1,5 հազար չափահաս բնակիչներ: Հարցման անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



