Թուրքիան հայտարարել է Սիրիայում ՒՊ 30 զինյալի ոչնչացնելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական զինված ուժերը հայտարարություն են տարածել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ երեք տասնյակ զինյալի ոչնչացնելու մյասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու գործակալությունը:
Թուրքական զինուժի հաղորդման համաձայն` հարվածներ են հասցվել ԻՊ 51 թիրախի, սպանվել է 30 զինյալ: Բացի այդ, ոչնչացվել է «Իսլամական պետության» զինյալների կողմից որպես ապաստարան օգտագործվող 51 շինություն:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անվանումը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հարվածներ են հասցնում նաև սիրիացի քրդերին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



