ՌԴ-ն հրապարակել Է ԻՊ-ի զինյալների կողմից Պալմիրայի հուշարձանների ավերման տեսագրությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների կողմից Սիրիայում հնադարյան Պալմիրայի օբյեկտների ոչնչացման տեսաապացույցներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: «Ռուսաստանի պաշտպանության նախարարություն հրապարակել Է ԻՊ-ի զինյալների կողմից Հնադարյան Պալմիրայի պատմաճարտարապետական համալիրի օբյեկտների ոչնչացման տեսաապացույցներ»,- փետրվարի 13-ին հայտնել Է գերատեսչության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտը:
Դեպարտամենտի տվյալներով ռուսական անօդաչուն Պալմիրայի (Թամդորի) եւ հարակից շրջանների մոնիթորինգի ընթացքում «գրանցել Է ԻՊ-ի ահաբեկիչների կողմից հռոմեական ամֆիթատրոնի եւ տետրապիլոնի՝ հնադարյան քաղաքի գլխավոր տեսարժան շինությունների ճակատի բարբարոսական քանդման փաստը»:
Ճշտվում Է, որ կադրերում պարզորոշ երեւում Է, որ ահաբեկիչները պայթեցրել են պրոցենիումը՝ հնադարյան հռոմեական թատրոնի կենտրոնական մասը եւ տետրապիլոնի (ուղղանկյուն շենքի, որ կառուցվել Է 270 թվականին) սյուները:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



