Կալիֆորնիայում տարհանում է հայտարարվել ԱՄՆ-ի ամենաբարձր ամբարտակի փլուզման պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿալիֆորնիայում անհապաղ տարհանում է հայտարարվել՝ երկրի ամենաբարձր ամբարտակի փլուզման պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել Օրովիլ քաղաքում։ Նշվում է, որ ամբարտակը լրջորեն տուժել էր էրոզիայից։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Բատտե շրջանի շերիֆի գրասենյակը՝ նշելով, որ պահուստային ամբարտակից ջուրը կարող է դուրս հորդել մեկ ժամվա ընթացում, քանի որ այն վթարային վիճակում է էրոզիայի պատճառով։
Քաղաքում գտնվող համանուն լճի ջրի ծավաները գնահատվում են ավելի քան 4.3 մլրդ խորանարդ մետր։
AP գործակալության տվյաներով՝ քաղաքում մոտ 16 հազար մարդ է բնակվում, որոնց պետք է ուղարկեն Օրովիլից հյուսիս գտնվող Չիկո քաղաք և այլ բնակավայրեր։ Տարհանման ենթակա բնակավայրերի թվում նշվում են նաև Գրիդլին, Բիգսը, Յուբա-Սիթին, Լոմա Ռիկան։
Իշխանությունները կսկսեն գնահատել վնասը երկուշաբթի։



