Էրդողանը հայտնել է սիրիական Էլ-Բաբից ԻՊ-ի գրոհայինների հեռանալու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական զորքերը, որոնք աջակցություն են ցուցաբերում սիրիական Էլ-Բաբ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարող ընդդիմադիր ուժերին, հասել են քաղաքի կենտրոնական թաղամասերին:
Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` հավելելով, որ քաղաքի գրավումը միայն ժամանակի հարց է:
«Մեր ուշերը հասել են քաղաքի կենտրոն: ԻՊ-ի գրոհայիններն սկսել են հեռանալ Էլ-Բաբից», - թուրք առաջնորդը հայտնել է լրագրողներին:
Թուրքական բանակը Սիրիայում ռազմարշավ է սկսել է անցյալ տարվա օգոստոսին, որի շրջանակներում Էլ-Բաբն ԻՊ-ից ազատագրելուն ուղղված արշավն ամենադժվարիններից մեկն է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



