Տորինո-Պեսկարա գերգոլառատ խաղը, Ինտերը հաղթեց
ՍՊՈՐՏԻտալիայի առաջնության 24-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Էմպոլիի» դարպասը:
Առաջին խաղակեսի մեկնարկում հանդիպման հաշիվը բացել է Էդերը, իսկ ընդմիջումից հետո միլանցիների առավելությունը կրկնապատկել է Անտոնիո Կանդրևան:
Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» վաստակել է 45 միավոր և հաստավել չորրորդ տեղում:
Գերգոլառատ է ստացել «Տորինոյի» և «Պեսկարայի» միջև հանդիպումը: Թուրինցիները հաղթել են 5:3 հաշվով:
Մինչև 73-րդ րոպեն «Տորինոն» հաղթում էր 5:0 հաշվով: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Անդրեա Բելոտին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



