Նոր Զելանդիայում հարյուրավոր դելֆինների ափ շպրտվելու պատճառը կարող է լինել սուզանավերի հիդրոլոկատորների աշխատանքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍևերցովի անվան էվոլյուցիոն խնդիրների և էկոլոգիայի ինստիտուտի փորձագետ Դմիտրիյ Գլազովը հայտարարել է, որ Նոր Զելանդիայում հարյուրավոր դելֆինների ափ շպրտվելու վերաբերյալ մի քանի հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել դելֆինների որսը մանր ձկների ետևից, ինչպես նաև սուզանավերի հիդրոլոկատորները:
Այս մասին գրում է life.ru-ն:
Փորձագետը նշել է, որ եթե պատճառն իսկապես հիդրոլոկատորներն են, ապա խոսքն այս դեպքում գնում է կենդանիների գլխուղեղի և ներքին ականջների վնասվելու մասին: Ապացուցված է, որ նման հիդրոլոկատորները կարող են դառնալ անգամ խոշոր կետերի սատկելու պատճառ:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին ծովի ալիքները Նոր Զելանդիայի ափեր էին դուրս նետել հարյուրավոր դելֆինների: Կենդանիների սատկելու պատճառը մինչ օրս մնում է անհայտ:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ



