Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քանի դեռ չենք հասել փաստաթղթային ձևակերպումների, Ադրբեջանը շարունակելու է իր պահվածքը. Լարիսա Ալավերդյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը գրում է.

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ղարաբաղյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը, Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը և վերջին շրջանում սահմանի լարվածության աճին, նշեց, որ մինչև իրավիճակը քաղաքական դաշտում չփոխվի, մարտական դաշտում իրավիճակը մնալու է շատ լարված:

«Հայկական կողմը ապրիլի երկուսը չկարողացավ դարձնել սանկցիաների հիմք, թեև ավելի քան պարզ էր, թե ով է սկսել գործողությունները, սակայն դա չդարձավ փաստաթուղթ: Քանի դեռ չենք հասել փաստաթղթային ձևակերպումների, Ադրբեջանը շարունակելու է իր պահվածքը»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ մտահոգություն ունի, որ Ադրբեջանը կարող է նույն թափով սկսել նորից այդպիսի գործողություններ: «Կա մի վտանգ. հաշվի առնելով Շուշիի 25 ամյակը, բլոկադան, Ադրբեջանը շարունակելու է իր կետային սադրիչ գործողությունները, պետք է դրան պատրաստ լինել»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը մի քանի անգամ էլ հայտարարել է, որ եթե չի ստացվում քաղաքական մեթոդներով խնդիրը լուծել, դա կանեն զինված մեթոդներով:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման կազմակերպմանը, ըստ Ալավերդյանի, քիչ ակնկալիքներ կան, քանի որ ո՛չ Վիեննայի, ո՛չ էլ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները չեն ընդունվել Ադրբեջանի կողմից՝ ո՛չ ստորագրությամբ, ո՛չ համաձայնությամբ:


«Այս առումով, կարծես, մեր և Ադրբեջանի՝ ո՛չ թե ստրատեգիական և նպատակային, այլ տակտիկական դիրքորոշման անջրպետը գնալով ավելի մեծանում է: Այսինքն՝ մենք խոսում ենք տարբեր դիրքերից, տարբեր նպատակներով և անգամ տարբեր լեզուներով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի արձագանքներին, ապա արցախյան հարցով փորձագետն ասաց, որ Մինսկի խմբի դրական կողմն այն է, որ բոլոր դեպքերում գրեթե 20 տարի նրանք կարողացել են պաշտպանել այնպիսի խաղաղություն, այնպիսի իրավիճակ, որը շատ քիչ տեղերում է հաջողվել՝ առանց խաղաղապահ ուժերի: «Ես ասել եմ, որ օրինակելի է, երբ առանց խաղաղապահ ուժերի, ի վերջո, այդ խաղաղությունը, որակյալ թե անորակ, այլ հարց է, պահպանվում է»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը խոսքով՝ Ալիևը շատ խնդիրներ ունի թե՛ ներսում, թե՛ դրսում, և փորձում է հաղթանակ տանել դիվանագիտական, իրավական դաշտերում: «Հիմա, կարծում եմ, որ պետք է հակամարտության հունը փոխել, այդ հիմնախնդրի լեզուն, շրջանակները փոխել»,- ասաց նա և նշեց, որ խնդրի կարգավորման հիմքը չպետք է լինեն Մադրիդյան սկզբունքները:

«Ծնված իսկ պահին այդ Մադրիդյան սկզբունքները մեռյալ վիճակում են, որովհետև դրանք Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի համար անընդունելի են: Այդ սկզբունքներն այնքան տեսական են, այնքան հեռու իրականությունից: Ես համոզված եմ, որ այդ հունը պետք է մենք փոխենք, որովհետև Մինսկի խումբն ասում է՝ մենք չենք լուծում խնդիրը, մենք ստեղծում ենք իրավիճակ, որտեղ կողմերը պետք է լուծեն»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը դրական է համարում այն, որ անընդհատ միջազգային հանրությունից հնչում են հայտարարություններ, որ հարցի կարգավորումը խաղաղ լուծում պետք է ունենա, սակայն խնդիրն այն է, թե ինչպես, քանի որ «նրանք մազաչափ անգամ առաջ չեն շարժվել այս գործընթացում»:

Լիանա Առաքելյան

Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել