Թրամփը Ճապոնիան «մեծ դաշնակից» է կոչել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն կսատարի Ճապոնիային, այն հրաշալի դաշնակից է: Ֆլորիդայի Mar-a-Lago կալվածքում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ մամուլի ասուլիում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Պարզապես ուզում եմ, որպեսզի բոլորը հասկանան ու հստակ իմանան, որ ԱՄՆ-ն սատարում է Ճապոնիային, այն մեծ դաշնակից է, 100%-անոց»,- ասել է Թրամփը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ որեւէ այլ հայտարարություն Թրամփը չի արել, նաեւ չի պատասխանել Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակման մասին լրագրողներին հարցերին:
Հյուսիսային Կորեան իր արեւմտյան ափից բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Վերջին տվյալներով՝ հրթիռը շուրջ 500 կմ է անցել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



