«Անի պլազա» հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու դի՝ կտրված դաստակներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր «Անի պլազա» հյուրանոցից ստացած ահազանգով հյուրանոց են մեկնել Քննչական կոմիտեի քննչական խումբը` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մոսրոպյանի գլխավորությամբ, որոնք հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի:
Պարզվել է տուժողի ինքնությունը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ազգությամբ` վրացի: Նրա ձեռքի դաստակները կտրված են եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև գրություն:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները՝ պարզելու մահվան հանգամանքները:
Ըստ Shamshyan.com-ի՝ մահացածը Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչն է՝ 24 տարեկան։ Մահացածի պարանոցը կապկպված է եղել կպչուն ժապավենով։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



