Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում բանակայինները գնդակահարել են ցեղի առաջնորդի ոստիկանությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում զինվորները հաշվեհարդար են տեսել ոստիկանական ջոկատի հետ, որը փորձում էր վրեժխնդիր լինել իրենց զոհված առաջնորդի համար, հայտնում է Reuters–ը։
Կոնֆլիկտի պատճառը հարձակումն էր բանակային բլոկ- պոստի վրա։ Մաչետեով ու մահակներով զինված աշխարհազորայինները գրոհել են կետի վրա, ցանկանալով վրեժխնդիր լինել իրենց առաջնորդ Կամվինա Նսապուի մահվան համար։ Գրոհը հետ է մղվել, որից հետո զինվորականները պատժիչ գործողություն են իրականացրել Տշիմբուլու քաղաքում, որտեղ տեղակայված են ոստիկանության ջոկատները։ Տարբեր տվյալներով զոհվել է 56-58 մարդ։
Կամվինա Նսապուն զոհվել է 2016-ի օգոստոսին՝ ոստիկանության հետ մարտի ժամանակ։ Դրանից մեկ ամիս առաջ նա հայտնել էր , որ մտադիր է Կասաի նահանգը մաքրել ուժայիններից, որոնք «բնակչության նկատմամբ անօրինություններ են իրականացնում»։ Դրանից հետո Նսապուն սկսել էր հսկողություն սահմանել նահանգի վրա, որը հարուստ է բնական ռեսուրսներով։



