Google–ը զգուշացրել է ԱՄՆ–ի լրագրողներին հաքերների հնարավոր գրոհների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆGoogle զգուշացրել է Միացյալ Նահանագների հայտնի լրագրողներին, որ ոմն հաքերներ, որոնց հովանավորող պետության անունը չի նշվում, փորձում են գողանալ նրանց էլեկտրոնային փաստի գաղտնաբառերը եւ մուտք գործել համակարգ, հաղորդում է Politico–ն։
Զգուշացումը ստացած լրատվամիջոցների թվում են из The New York Times, CNN, Vox, Yahoo, New York Magazine, The Atlantic, GQ–ի աշխատակիցներն են։ Նրանցից ոմանք համարում են, որ գրոհի հետեւում կարող են կանգնած լինել Ռուսաստանի հաքերները, որոնք վարկաբեղ նյութեր են փորձում գտնել։
«Այն փաստը, որ այս ամենը սկսվել է ընտրություններից անմիջապես հետո, հուշում է, որ լրագրողները դարձել են պետության կողմից հովանավորվող հաքերների զոհը՝ դեմոկրատների վրա գրոհի նման»,– ենթադրել է լրագրողներից մեկը։
Google–ից հայտնել են, որ նման զգուշացումներ են ուղարկում 2012 թվականից սկսած։ Ընդ որում, նշում են ընկերությունում, իրենց զգուշացումը դեռ չի նշանակու, որ էլեկտրոնային փաստը արդեն «կոտրած» է։



