Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարները «մենամարտի» են ելել լեռներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ռուսական ռազմակայանում դաշտային ելքի շրջանակներում սկսվել Է հրաձգային (դիպուկահարների) ստորաբաժանման ուսուցումը «մենամարտի» մեթոդիկայով: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, զինծառայողների հետ պարապմունքներ փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ անցկացվում են «Կամխուտ» զորափորձարանում, ծովի մակերեույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա կլիմայական բարդ պայմաններում:
Հատուկ պարապմունքների անցկացման նախաշեմին զինծառայողների հետ տեսական պարապմունքներ են անցկացրել անվտանգության պահանջների իմացության եւ կլիմայական տարբեր պայմաններում ու տեղանքի առանձնահատկությունների հաշվառմամբ համազորային մարտի բոլոր տեսակների վարման համար հանդերձանք ընտրելու շուրջ:
Պարապմունքների ընթացքում դիպուկահարները, որոնք բաժանվել են երկու խմբի, «մենամարտերի» գործողություններ են մշակում մարտականին մոտեցված պայմաններում:
«Մենամարտ» մեթոդիկայով դիպուկահարների ուսուցման առանձնահատկությունը ամբողջ ստորաբաժանման միաժամանակյա ուսուցումն Է հրաձգության եւ քողարկման համար դիրքեր ընտրելու հարցում բարձրլեռնային լանդշաֆտի պայմաններում եւ հայտնաբերված առավել կարեւոր թիրախներին նշանառու կրակ բացելը:
Պարապմունքներում ներգրավված են ռուսական զորամիավորման հարյուրից ավելի դիպուկահարներ:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



