Չինաստանում վայրի փիղը մարդ է սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հարավարեւմտյան Յուննան նահանգում վիրավոր փղի հարձակման հետեւանքով 1 մարդ է զոհվել։ Միջադեպը տեղի է ունեցել Ձինհուն քաղաքի մերձակայքում՝ կաուչուկի պլանտացիայում։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալություն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Կատաղած կենդանուց փրկվելու համար ներգաղթյալ աշխատողը ծառն էր բարձրացել եւ օգնություն կանչել։ Նրան հաջողվել էր փրկել, սակայն պլանտացիայի մեկ այլ աշխատող անհետ կորել է։ Փրկվածը հայտնել է, որ փիղը հարձակվել է գործընկերոջ վրա ։
Վայրի կենդանուն չհանդիպելու համար փրկարարները խուսափել են անտառ մտնել, փոխարենը անօդաչու թռչող սարք են ուղարկել։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



