Մխիթարյանի գոլը հունվար ամսվա լավագույնն է
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գոլը հունվար ամսվա լավագույնն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրպագուների քվեարկության արդյունքում Մխիթարյանի` Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Ուիգան»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է լավագույնը: Մխիթարյանի օգտին քվեարկել է ֆուտբոլասերների 52 տոկոսը:
Երկրորդ տեղում Ուեյն Ռունիի գոլն է «Սթոք Սիթի»-ի դարպասը, իսկ եռյակի վերջում Բաստիան Շվայնշտայգերի հեղինակած գնդակն է նույն խաղում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



