Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի տրանսպորտի և ճանապարհների նախարարի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և ճանապարհների նախարար Ջամշիտբեկ Կալիլովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Կալիլովը Հայաստան է եկել՝ մասնակցելու փետրվարի 10-11-ը Ծաղկաձորում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությանը։
Երկօրյա խորհրդակցության ընթացքում կքննարկվեն համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունները և դրանց իրականացման փուլերը, ինչպես նաև՝ «Ճանապարհային քարտեզներին», օդային տրանսպորտին, կաբոտաժային փոխադրումներին առնչվող մի շարք հարցեր։
Խորհրդակցության ընթացքում ելույթ կունենա ՀՀ տ րանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։



