Թուրքիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը ռազմական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում:
Մայք Փենսը ցավակցություն է հայտնել թուրքական կողմին Սիրիայի էլ-Բաբ շրջանում սպանված թուրք զինվորների համար: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարում լինելու է Թուրքիայի կողքին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



