Բժշիկները նկարահանել են երեխայի սրտխփոցը մոր արգանդում
ՎԻԴԵՈԲրիտանացի մի խումբ բժիշկներ՝ iFIND նախագծից, ցուցադրել են, թե ինչի է ընդունակ մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նոր սարքը: Վերջինիս օգնությամբ նկարահանվել է հոլովակ, որում հստակ երևում է՝ ինչով է զբաղված 20-շաբաթական պտուղը մոր արգանդում: Երևում է նաև, թե ինչպես է բաբախում նրա սիրտը:
Բժիշկ Դևիդ Լոնգը պատմել է, որ ինքը և իր գործընկերները շատ երկար են աշխատել նախագծի վրա: Այս կադրերը քննարկումների նոր ալիք են բարձրացրել Մեծ Բրիտանիայում, որտեղ հղիության արհեստական ընդհատումը թույլատրված է մինչև 24 շաբաթվա ընթացքում: Հոլովակից դատելով 20-շաբաթական երեխան արդեն գրեթե ձևավորված մարդ է:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



