Միհրան Պողոսյանը գողական «քֆուր ա կերել». Տարոն Մարգարյանի հետ հակամարտությունը թեժացել է. «Ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Նախընտրական շրջանում կրքերը գնալով թեժանում են: Մասնավորապես, Ավան վարչական շրջանում ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն իր շտաբը բացել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի շտաբի դիմաց։
Մեզ հասած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանն էլ հանձնարարել է տարածքը հսկող տեսախցիկներ տեղադրել, և ով այցելում է Միհրան Պողոսյանի շտաբ, հաշվառվում է և նրան այցելում են համայնքի երիտասարդները։
Այս հակամարտությունը գնալով ավելի է սրվելու, քանի որ Միհրան Պողոսյանը շատ վճռական է տրամադրված։ Նա նեղ շրջանակներում գողական «քֆուր է կերել», որ կա՛մ քաղաքապետ է դառնալու, կա՛մ ոստիկանապետ, և դրա համար ոչնչի առջև կանգ չի առնում։ Ասում են՝ նա սկսել է այնպիսի գումարներ ծախսել, որ ոչ ոք մինչ այժմ չի ծախսել»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



