Սամվել Ալեքսանյանը սկսել է բուռն ընտրապայքարը. Նա գազի ու լույսի «մարդկանց» հանձնարարականներ է տալիս. «Ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում, սկսել է բուռն ընտրապայքարը։ Նա հանդիպում է գազի ու լույսի «մարդկանց», հանձնարարականներ տալիս, առաջարկում է շտաբներ ձևավորել իր ընտրատարածքում։
Նա խոստացել է, որ եթե ընտրություններում առաջին տեղը զբաղեցնի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականների մեջ՝ 50 հազար դոլար գումար կտա բոլոր շտաբներին, եթե երկրորդ տեղ՝ 40 հազար դոլար, իսկ երրորդ տեղի դեպքում՝ 30 հազար դոլար։ Ասում են՝ ամենամեծ գումարները առայժմ հենց Ալեքսանյանն է խոստանում։
Նշենք, որ նույն ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվելու է նաև Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։ Վերջինիս ընտրակաշառքի չափն առայժմ 10 հազար դրամ է»։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



