Բրիտանիայում նպատակահարմար չեն գտնում Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրիտանիան նպատակահարմար չի գտնում Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, հաղորդում է Reuters–ը։
«Շոտլանդիայի կառավարությունը պետք է կենտրոնանա այլ խնդիրների վրա։ Մասնավորապես, կրթական ստանդարտների կատարելագործման, բժշկական ծառայության եւ գործազրկության խնդիրների կարգավորման վրա։ Դրան են Շոտլանդիայի առաջնահերթությունները, այլ ոչ թե՝ երկրորդ հանրաքվեն», – Հռոմում Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտայի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆելոնը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



