Արցախում վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երեւան. NEWS.am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am -ը գրում է.
Արցախում փետրվարի 8-ին վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանին տեղափոխում են Երեւան:
NEWS.am-ի տեղեկություններով, Կորյուն Կիրակոսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր է, նա դեռեւս գիտակցության չի եկել:
Նշենք, որ 19-ամյա Կորյունին նախ տեղափոխել էին Մարտակերտի հոսպիտալ, որտեղ վիրահատել էին եւ այնուհետեւ արդեն տեղափոխել Ստեփանակերտ:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ փետրվարի 8-ին ժամը 12:00-ի սահմաններում հակամարտ զորքերի շփման գծի Մարտակերտ ուղղությամբ կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



