Անգամ բժիշկներն էին զարմացած, որ այսքան շուտ է ապաքինվում. Վարդուհի Գրիգորյանը դուրս է գրվել հիվանդանոցից
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է
Ինչպես հայտնի էր՝ «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի երգչուհի Վարդուհի Գրիգորյանը վերջերս ինսուլտ էր տարել ու գտնվում էր հիվանդանոցում, սակայն այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում երիտասարդ երգչուհու ամուսինը՝ Գագիկ Հարությունյանը, հայտնեց, որ կինն արդեն տանն է ու իրեն լանհամեմատ ավ է զգում.
«Վարդուհուն երեկ դուրս գրեցին: Կինս արդեն իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ նորմալ է: Անգամ բժիշկներն էին զարմացած, որ այսքան շուտ է ապաքինվում: Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, եւս մեկ ամիս դեղորայքային բուժում կստանա ու մերոսումների կհաճախի, որից հետո իրեն էլ ավելի լավ կզգա»,- նշեց երգչուհու ամուսինը:
Հիմա, երբ Վարդուհին տանն է, նրա փոքրիկը չի ուզում մայրիկի կողքից անգամ մեկ քայլ անել.
«Թեեւ մեր բալիկին հիվանդանոց էլ էինք տանում, բայց հիմա, երբ Վարդուհին տանն է, փոքրիկը պարզապես մայրիկի գրկից չի իջնում»,- պատմեց Գագիկ Հարությունյանը:
Life.panorama.am-ը Վարդուհի Գրիգորյանին մաղթում է շուտափութ ապաքինում:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



