Էյֆելյան աշտարակի շուրջն ապակե պատ կկանգնեցնեն ահաբեկիչներից պաշտպանվելու համար. Le Parisien
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ֆրանսիայի մայրաքաղաքում Էյֆելյան աշտարակը, անվտանգության նկատառումներից ելնելով, կշրջափակեն անգնդակաթափանց ապակե պատով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Parisien թերթը:
Հրատարակության տվյալներով՝ 2,5 մետր բարձրությամբ պատը կկառուցվի արդեն այս աշնանը: Շինարարության արժեքը, որը կոչված Է պաշտպանել ահաբեկչական սպառնալիքից, գնահատվում Է 20 մլն եվրո:
Էյֆելյան աշտարակի շահագործման ընկերության (SETE) ղեկավար Բեռնար Գոդիերը ճշտել Է, որ խոսքը «անգնդակաթափանց պատնեշի մասին Է, որը կընդգրկի Էյֆելյան աշտարակի շրջակա այգիների մեծ մասը»:
Փարիզի 7-րդ օկրուգի քաղաքապետ Ռաշիդ Դատիի վարչակազմը չի պատասխանել այս տեղեկատվությունը մեկնաբանելու թերթի հարցմանը:
Դեկտեմբերի կեսին Ֆրանսիայի խորհրդարանը մինչեւ 2017 թվականի հուլիսի 15-ը երկարացրել Է երկրում 2015 թվականի նոյեմբերի 13-ի կատարված ահաբեկչությունից անմիջապես հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



