Տեսանկարելու համար շնաձկանն ափ դուրս քաշած զբոսաշրջիկները տուգանք կվճարեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲրազիլիայում զբոսաշրջիկները, որոնք ջրից դուրս Էին քաշել փոքր շնաձկանը տեսագրություն անելու համար, պետք Է հինգ հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 6,2 հազար դոլար) տուգանք վճարեն: Փետրվարի 8-ին այս մասին գրել Է The Daily Mirror-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ ձկանն օվկիանոսից հանել են Ֆեռնանդու դի Նորոնյա կղզեխմբի (Պեռնամբուկուի նահանգ) ափին՝ չնայած այն նշաններին, որոնք արգելում են սպանել, որսալ, անհանգստացնել կամ կերակրել կենդանիներին: Շնաձուկը ձեռքին 35-ամյա կնոջը պատկերող տեսագրությունը, որի անունը նշված չԷ, Համացանցում հայտնվել Է փետրվարի 7-ին:
Ինչպես գրել Է The Daily Mirror-ը, Facebook սոցցանցում հրապարակված տեսահոլովակը քննադատության ալիք Է բարձրացրել: Ցանցի օգտատերերը հույս են հայտնել, որ զբոսաշրջիկներն այլեւս չեն տանջի կենդանիներին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



