ՌԴ ԱԳՆ-ն հիասթափված է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի որոշումից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը հիասթափված Է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:



