Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահմանադրական բարեփոխումները նպաստելու են ժողովրդավարության ամրապնդմանը. Աղվան Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում առկա բոլոր խնդիրների լուծումները չեն կարող տալ, սակայն դրանք սահմանելու են այն խաղի կանոնները, որոնք նպաստելու են ժողովրդավարության ամրապնդմանը, իշխանությունների հավասարակշռմանը, որոշումների թափանցիկ դարձնելուն, ընդդիմության վերահսկողական դերի ավելացմանը: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք սահմանադրական բարեփոխումներն են, որ լուծում են տալու երկրում առկա խնդիրներին: «Մենք պետք է կարողանանք համեմատել այն ինչ ունենք և այն, ինչ առաջարկվում է: Բովանդակային քննարկման համար, ով ցանկանում է, որտեղ ցանկանում է և որ հարցի հետ կապված ցանկանում է, թող գան քննարկենք, հասկանանք, թե ո՞րն է ավելի ժողովրդավարական և խորանանք հարցերի մեջ, սակայն այսօր Հայաստանում նման քննարկում չկա: «Ոչ» ասողներից որևէ մեկը չի ցանկանում բովանդակային քննարկման մեջ մտնել»,-  նշեց նա:

Պատգամավորին հետաքրքրում է այն հարցը, թե ի՞նչ էին ասելու սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասողները, եթե մասնագիտական հանձնաժողովը բերեր նախագիծ, որով մենք վերադառնալու էինք նախագահական համակարգին: «Ի՞նչ էին այդ ժամանակ ասելու: Ասելու էին, որ դե՞մ են, քանի որ դա առաջարիել է Սերժ Սարգսյանը, սակայն ինչպե՞ս կարող էին դեմ լինել, եթե դա իրենց ուզածն է: Ասելու էին կողմ ենք և գնալու էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպմա՞ն: Այսպես են դարձրել մեր իրականությունը: Առանց հարցերի մեջ մտնելու ասում են՝ ով գնում է նախագահի հետ հանդիպման, դավաճան է , ով չի գնում՝ հերոս է: Այ քեզ հերոսներ»,- եզրափակեց Վադանյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հիշեցրեց, որ ներկայում սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվող քաղաքական ուժերից մեկը ևս եղել է իշխանության՝ վստահություն հայտնելով, որ հանրության մեծ մասը գոհ չեն նրանց կառավարման տարիներից: «Հիմա ես ցանկանում եմ հարց տալ. եթե Սահմանադրությունը չէ մեր երկրում առկա խնդիրների պատճառը, ինչպես պնդում են նրանք, այդ դեպքում ինչի՞ համար այն ժամանակ քաղաքական կամք չէին դրսևորում և չէին լծվում այդ խնդիրները: Ինչո՞ւ քայլեր չէին ձեռնարկում երկրի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման ուղղությամբ: Ինչքան ուզում եք լավ վարորդ ունեցեք, եթե մեքենան անսարք է, այդ վարորդը չի կարող այն առաջ մղել: Վարորդի որակական հատկանիշներից շատ բան է կախված, սակայն նա չի կարող առաջ մղել չաշխատող մեխանիզմը: Իսկ այդ մեխանիզմը հենց Սահմանադրությունն է, որով պետք է ձևակերպվի այն քաղաքական կամքը, որ բոլորը պահանջում են իշխանություններից, սակայն ոչ մեկի մտքով չի անցնում, որ այդ կամքը հենց ժողովուրդը պետք է պարտադրի՝ ի դեմս սահմանադրական մեխանիզմների: Մենք առաջարկում ենք, որ համատեղ ջանքերով կարողանանք կարգավորել այս հարցերը, որպեսզի Սահման ադրությունն ավելի լավը լինի, համակարգն ավելի ուժեղ լինի»,- մանրամասնեց Մինասյանը:

Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, վրայից տարօրինակ ճարպեր են հոսումԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է ՀՀ կառավարությունը կիրակի հրաժարական կտա Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած Մոտոցիկլետ լվանալիս երեխան էլեկտրահարվել էՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Նավթի գներն աճել են «Հայաստանի ամենախորհրդավոր լիճը․ ասում են՝ այստեղ տեղի են ունենում անբացատրելի երևույթներ»Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosՔանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա ՎահենԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներ