Մերկելի հետ սելֆին սիրիացուն դատարանի դուռն է հասցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիացի փախստական Անաս Մոդամանին պահանջում է Facebook–ից հեռացնել լուսանկարը, որի պատճառով նա աշխարհով մեկ հայտնի էր դարձել։ Պատճառը՝ կեղծ լուրերի հոսքն է, որոնցում օգտագործվել է իր անունը, հաղորդում է DW–ն։
Խնդրո առարկան Մոդամանիի՝ 2015 թվականին Բեռլինի Շպանդաու թաղամասի փախստականների ճամբարում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ արված սելֆին է, որը բազմաթիվ կեղծ լուրերի առիթ էր դարձել։ Հայցում Մոդամանին պնդում է, որ սոցցանցը որեւէ կերպ չի արգելափակում կեղծ լուրերը, որոնցում իրեն անվանում են ահաբեկիչ եւ վերագրում բազմաթիվ հանցագործություններ։ Վերջերս էլ 19–ամյա պատանուն՝ մի խումբ փախստականների հետ միասին մեղադրել էին Բեռլինում ամանորին քնած անօթեւանին հրկիզելու փորձ կատարելու համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



