Փարիզում անկարգություններ հրահրելու կասկածանքով 24 մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի Օլնե սու Բուա արվարձանում 24 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են անկարգություններ հրահրելու մեջ։ Ոստիկանությունում AFP–ի աղբյուրները հայտնում են, որ նրանք փորձել են հրդեհել 2 ռեստորան, տասնյակ մեքենաներ եւ աղբամաններ։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունները, փոխանցում է RFI–ն։
Անկարգությունները սկսվել էին փետրվարի 6-ին արվարձանում, որտեղ փետրվարի 2-ին ոստիկանությունը դաժան միջոցների էր դիմել 22-ամյա երիտասարդին ձերբակալելիս։ Տուժածը խմբակային բռնաբարության է ենթարկվել ոստիկանական մահակով։ Միջադեպը ֆիքսել էր տեսախցիկը։ Ոստիկաններից մեկին մեղադրանք է ներկայացվել բռնաբարության, երեք հոգու էլ՝ կանխամտածված բռնություն գործադրելու համար։ Բոլոր 4 ոստիկանները պաշտոնից ազատվել են։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



