Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ոչնչացվել է 70 տոննա գիրք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում ոչնչացվել է 70 տոննա գիրք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը հեղաշրջման փորձից հետո դադարեցրել է 57 անուն դասագրքերի տրամադրումը դպրոցներին: Պատճառն այն է, որ նախարարության համոզմամբ դրանք հրատարակվել են գյուլենականներին հարող հրատարակչություններում:
Նոր գրքերի հրատարակության համար ծախսվել է 43 միլիոն 741 հազար 626 թուրքական լիրա (մոտ 12 մլն ԱՄՆ դոլար):
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու ամեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:



