Նիկոլա Սարկոզին դատարանի առջեւ կկանգնի նախընտրական արշավի ֆինանսավորման գործով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատարանի առջեւ կկանգնի «Բիգմալիոն»-ի գործով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ֆրանսիական արդարադատության այդ որոշման մասին հայտնել Է AFP գործակալությունը:
«Բիգմալիոն»-ի գործը վերաբերում Է 2012 թվականին Սարկոզիի նախընտրական արշավի ֆինանսավորմանը: Տարբեր խորամանկությունների օգնությամբ Սարկոզին եւ իր «Միություն ի պաշտպանություն ժողովրդական շարժման» կուսակցությունը զգալիորեն գերազանցել են այն միջոցների սահմանված առավելագույն չափը, որոնք հատկացվում են արշավի համար: Ինչպես պարզել Է հետաքննությունը, 22,5 մլն եվրոյի փոխարեն ներդրվել Է առնվազն 40 մլն եվրո:
Այդ գործողության զգալի մասը կատարվել Է «Բիգմալիոն» գովազդային ֆիրմայի միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



