Եվրոպայում խոշոր ահաբեկչությունների սպառնալիքը պահպանվում Է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության ուժային կառույցները տակավին չեն բացահայտել եւ կալանավորել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման այն բոլոր զինյալներին, որոնք ուղարկվել Էին Փարիզում եւ Բրյուսելում ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով, եւ Եվրոպայում «խոշորամասշտաբ հարձակումների» վտանգը մնում Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի՝ փետրփարի 6-ին հրապարակված զեկույցում, որը նվիրված Է ԻՊ-ի կողմից սպառնալիքին:
«(ՄԱԿ-ի) անդամ-պետությունների գնահատմամբ՝ ներկայում խոշորամասշտաբ հարձակումների սպառնալիքը մնում Է. մի երկրից ստացված տեղեկատվության համաձայն՝ մինչ օրս ԻՊ-ի ոչ բոլոր զինյալներն են բացահայտվել եւ կալանավորվել, որոնք, ինչպես համարվում Է, ուղարկվել Էին Եվրոպա Փարիզում եւ Բրյուսելում հարձակումներ կատարելու համար»,- գրել Է գլխավոր քարտուղարը: Նա նաեւ նախազգուշացրել Է ավիացիոն ճյուղի համար «բարձր աստիճանի սպառնալիքի» մասին:
Ինչպես հայտնել Է Գուտերիշը, այսօրվա դրությամբ Եվրոպայի երկրներ են վերադարձել դրանց այն բնակիչների 15-ից մինչեւ 40 տոկոսը, որոնք մեկնել Էին Իրաք եւ Սիրիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնաբերվել է հինգ տարեկան աղջկա դիակ․ մայրը գլխավոր կասկածյալն է
2
Ավտոբուսի վարորդը թոշակառու կնոջը «դուրս է շպրտել» ՝ հրաժարվելով նրան անվճար տեղափոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3
Վթար է. նոյեմբերի 5-ին, 6-ին, 7-ին ջուր չի լինելու
4
Մաhացել է երգչուհի Էմմա Պետրոսյանի մայրը
5
«Ամուսնուս, աղջկաս մահվանից հետո հանուն Վաչագանիս էի ապրում, հիմա սա ապրել չէ». ավագ սերժանտ Վաչագան...



