Թուրքիայում Էրդողանին վիրավորելու հիմնավորմամբ երեք մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնթալիայի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել երկրի երեք քաղաքացու, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սոցիալական մեդիայի միջոցով վիրավորելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken պարբերականը:
Ձերբակալվածների նկատմամբ առաջադրվել է մեղադրանք «երկրի նախագահին վիրավորելու», «ահաբեկչության դեմ պայքարի օրենքին ընդդիմանալու» և «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու կամ նվաստացնելու» հիմնավորումներով:
Ձերբակալվելուց հետո դատախազությունը քաղաքացիներին պայմանական ազատ է արձակել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



