ՄԱԿ–ը հորդորում է Իսրայելի խորհրդարանին հավանություն չտալ բնակավայրերի օրինականացման մասին օրինագծին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձավորաեւելյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով ՄԱԿ–ի հակուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը խորը մտահոգություն է հայտնել Պաղեստինի տարածքներում Իսրայելի կողմից կառուցված մի շարք ապօրինի բանակավայրերի օրինականացումը ախատեսող օրինագծի ընդունման կապակցությամբ։
Ներկայում Իսրայելի խորհրդարան է ներկայացված շուրջ 4 հազար նոր շինությունների օրինականացումը ենթադրող օրինագիծը։ «Եթե այս օրինագիծը ընդունվի, ապա այդ հեռուն գնացող հետեւանքներ կունենա Իսրայելի համար եւ կարող է վտանգել արաբա–իսրայելական խաղաղ հակամարտության հեռանկարները», – նշել է Նիկոլայ Մլադենովը։
Նա հիշեցրել է, որ նախագիծը Իսրայելի գլխավոր դատախազի կողմից որակվել էր որպես հակասահմանադրական։ «Հորդորում եմ Իսրայելի պատգամավորներին չգնալ այդ ճանապարհով», – ասել էր ՄԱԿ–ի համակարգողը՝ շեշտելով, թե բոլոր առանցքային խնդիրները պետք է կարգավորվեն ուղիղ բանակցությունների միջոցով։



