Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնձնագրային եւ վիզաների վարչությունը, ինչպես եւ տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին՝ փետրվարի 11-ին եւ 12-ին, ժամը 9-ից 18-ը:
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչեւ 2017 թ. փետրվարի 16-ը, ուստի ծառայությունները կաշխատեն նշված ժամանակահատվածում վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ ապահովելու համար:
Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:



