Մուսուլմաններին սկսել են ԱՄՆ թողնել Թրամփի հրամանագրի գործողության դադարեցումից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄուսուլմանական երկրների քաղաքացիներն սկսել են անարգել ԱՄՆ ժամանել այն բանից հետո, երբ դատավորի վճռով դադարեցվել Է միգրացիոն ոլորտում սահմանափակումների վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի գործողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կահիրեի օդանավակայանում, իշխանությունների տվյալներով՝ ընդհանուր առմամբ 33 միգրանտներ Եմենից, Սիրիայից եւ Իրաքից, որոնք մեկնում են ԱՄՆ, անարգել թողնվել են հանրանավեր, փետրվարի 6-ին հայտնել Է AP լրատվական գործակալությունը:
Բեյրութում գործող ավիաընկերություններն սկսել են ինքնաթիռներ թողնել սիրիական ընտանիքներին, որոնց նախագահական հրամանագրով ավելի վաղ արգելված Էր մուտքն ԱՄՆ:
Միգրանտների գործերի բնագավառում մասնագիտացած փաստաբանները գործակալությանը հայտնել են, որ Նյու Յորքի, Վաշինգտոնի, Բոստոնի եւ այլ քաղաքների օդանավակայաններ են սկսել ժամանել այն մի շարք երկրների, այդ թվում՝ Իրանի, քաղաքացիներ, որոնց ավելի վաղ մերժվել Էր մուտքն ԱՄՆ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



