Երևանի «փոքր կենտրոնը» կառանձանցվի որպես հատուկ կառուցապատվող տարածք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի «փոքր կենտրոնի» և դրա անմիջական ազդեցության (բուֆերային) գոտիների սահմաններում ընդգրկված տարածքը կառանձնացվի որպես ազգային կարևորություն ունեցող հատուկ և լրացուցիչ պայմաններով կառուցապատվող տարածք, որի սահմանագծերը նախատեսվում է հաստատել ՀՀ կառավարության որոշմամբ: Այդ նպատակով գործադիրը հավանությ ուն տվեց «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող` մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
«Օրենքի նախագծի հիմնական նպատակն է` իրավական հենքի ստեղծման միջոցով նախանշել մայրաքաղաքի զարգացման ընթացքում Երևանի փոքր կենտրոնի բարձրարժեք ճարտարապետական կերպարի միասնականության, կառուցապատման գեղագիտական միջավայրի կատարելագործման, առողջ և գրավիչ կենսամիջավայրի ձևավորման ապահովումը»,- ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:



