Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լևս Դավթյանը՝ Մերի Մակարյանի հետ համբույրի և բաց տեսարանների մասին

ՖՈՏՈ

Tert.am Life-ը գրում է.

«Արմենիա Պրեմիումի» եթերում այսօր կմեկնարկի «Գնված երջանկություն» նոր հեռուստասերիալը, որում գլխավոր հերոսներից մեկին մարմնավորում է դերասան Լևս Դավթյանը: Ֆիլմում սիրային եռանկյունի է ձևավորվում նրա, Մերի Մակարյանի և Աբել Աբելյանի կերպարների միջև: Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է նոր աշխատանքի մասին:

 Լևսը մարմնավորում է հակահերոսին՝ նա խաբում է գլխավոր հերոսուհուն, ում մարմնավորում է Մերի Մակարյանը, սակայն հետո ինքն է ընկնում իր լարած թակարդում և սիրահարվում նրան:

 «Կերպարս բացասական է, բայց ունի իր հոգեբանական արդարացումները: Մանկուց խնդիրներ է ունեցել, սխալ դաստիարակություն է ստացել, ինչի հետևանքով հասել է այս կետին: Նա ունի անձնական դրամա՝ ամենամեծ կոնֆլիկտն այն է, որ նա խաբում է մի աղջկա, հետո սիրահարվում: Աղջիկն էլ սիրահարվում է իր եղբորը»,- ասաց Լևսը:

Դերասանի խոսքով՝ փորձել է այլընտրանքային մոտեցում ցուցաբերել հարուստի տղայի բացասական կերպարին: «Փորձել եմ հանել մեր մեջ տպավորված լկստված, լպիրշ ու լկտի կերպարը: Հերոսս ցոփ ու շվայտ կյանքով է ապրում, բայց իր արտահայտչամիջոցները լկտի չեն: Այդ ամենն իր ներսում է: Ավելի չար կերպար է, քան լկստված»,- ասաց նա:

 Լևսն այն դերասաններից է, ովքեր քիչ են նկարահանվում սերիալներում: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ դաշտում չի տեսնում էնպիսի սերիալ, որում կարելի է նկարահանվել: «Չէի ուզում նկարահանվել 100-150 մասանոց սերիալում: «Գնված երջանկությունը» ֆիլմի պես է: Բաղկացած է 20 սերիայից, ունի ամբողջական պատմություն՝ սկիզբ, զարգացում և ավարտ: Բացի այդ, ինձ կերպարն էր հետաքրքիր: Թատրոնում խաղացել եմ նմանատիպ դերեր, բայց ֆիլմում առաջին անգամ եմ հանդես գալիս այսպիսի կերպարով»,- ասաց Լևսն ու հավելեց, որ շատ է հավանել սերիալի ռեժիսոր Հարութ Շատյանի աշխատելաոճը:

 Դերասանին ոգևորել է նաև այն հանգամանքը, որ աշխատելու է պրոֆեսիոնալ դերասանների հետ. «Շատ հետաքրքիր դերասանական կազմով ենք ներկայանում: Արթուր Նալբանդյանը, Հայկ Սարգսյանը, Լուիզա Ներսիսյանը պրոֆեսիոնալ դերասաններ են, որոնց հետ աշխատանքը փորձի և պրոֆեսիոնալիզմի աճ է ենթադրում»:

 Ֆիլմի անոնսը լայն քննարկումների առիթ դարձավ Լևսի և Մերիի համբույրի ու անկողնային տեսարանի պատճառով: Ըստ Լևսի՝ ֆիլմը համարձակ է թե´ կերպարների բնավորության, թե´ տեսարանների առումով, սակայն ամեն բան գեղեցիկ է նկարահանվել:

 «Ինձ համար դա շատ սովորական ու նորմալ երևույթ է: Եթե կերպարը պահանջում է համբույր, հիմարություն եմ համարում, երբ ձեռքի բութ մատն են դնում և համբույրի իմիտացիա են անում, կադրը փակվում է: Չեմ կարծում, որ տարօրինակ կամ հանցավոր մի բան եմ արել: Քննարկումը, միգուցե, դերասանուհու գործոնով էր պայմանավորված, քանի որ նա ոչ մի ֆիլմում, սերիալում չէր նկարահանվել համբույրի տեսարանում»,- ասաց դերասանը:

Ապշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան