Ասանժը Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի իշխանություններին հորդորել է վերականգնել իր ազատությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՋուլիան Ասանժը վերստին Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի իշխանություններին հորդորել Է վերականգնել իր ազատությունը: Նա Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն Է ապրում ավելի քան չորս տարի, քանի որ երկյուղում Է ԱՄՆ արտահանձնումից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ասանժը կոչով դիմել Է այն բանից մեկ տարի անց, երբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը որոշում Է կայացրել, որ ակտիվիստն անօրինականորեն Է հետապնդվում Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի իշխանությունների կողմից եւ պետք Է հնարավորություն ստանա անարգել հեռանալու դեսպանատնից:
Մեծ Բրիտանիայի իշխանություններն այն ժամանակ հայտարարել Էին, թե իրավաբանորեն պարտավոր չեն կատարել ՄԱԿ-ի հանձնաժողովի որոշումը եւ տակավին տրամադրված են Ասանժին արտահանձնելու Շվեդիա:
Մեկ տարում երկու երկրների կառավարություններն այդպես Էլ չկատարեցին ՄԱԿ-ի որոշումը, ասված Է Ասանժի հայտարարության մեջ:
Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն Է գտնվում 2012 թվականից: Նա այնտեղ քաղաքական ապաստան Է խնդրել՝ փորձելով խուսափել իրեն սպառնացող Շվեդիա ատահանձնումից: Նա վախենում Է, որ Շվեդիան իրեն կհանձնի ԱՄՆ-ին, որը դժգոհ Է WikiLeaks-ի մերկացումներից:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



