Իտալիայում փորձել են կողոպտել ջիու-ջիցուի վարպետ աղջկան ու ձախողվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայում երեք արաբ տղամարդկանց կողոպուտի փորձը ձախողվել է: Պարզվել է, որ պոտենցիալ զոհը ջիու-ջիցուի վարպետ է, սեւ գոտի ունի:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երեք երիտասարդները փորձել են խլել 16-ամյա ուսանողուհու հեռախոսը, երբ աղջիկը տուն էր վերադառնում: Գողերը շրջապատել են նրան եւ փորձել բաճկոնի գրպանից դուրս բերել բջջային հեռախոսը:
Աղջիկը գողերից մեկի նկատմամբ կիրառել է մարզական հնարքներից մեկը, իսկ մյուս երկուսը փախուստի են դիմել: Տուն վերադառնալուց հետո աղջիկը ոստիկանություն է դիմել: Հանցագործներին որոնում են:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



