Ողբերգական դեպք Աղավնատուն գյուղում․ մայրը 20-ամյա աղջկան հայտնաբերել է տան նկուղում կախված
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի տներից մեկի նկուղային հարկում երիտասարդ աղջկա դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը, ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան նկուղում հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 20-ամյա Մ․Ն․-ի կախված դին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



