Անկարայում ԻՊ-ի հետ կապերի համար 60 մարդ է ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ոստիկանությունը Անկարայում հակաահաբեկչական գործողության ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող 60 մարդ է ձերբակալել: Նրանց մեծ մասն օտարերկրացիներ են. հայտնում է Anadolu գործակալությունը:
Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրների տվյալներով՝ գործողությունն իրականացվել է կիրակի առավոտյան մի շարք թաղամասերում:
Կասկածյալները տեղափոխվել են հարցաքննության Անկարայի ոստիկանություն:
Ոստիկանությունը նման գործողություններ է անցկացրել նաև Ստամբուլում, ինչպես նաև Իզմիր և Կոջաելի նահանգներում:
Ստամբուլում և Կոջաելիում, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 18 մարդ, նրանցից 14-ը օտարերկրացիներ են, ներառյալ 10 երեխա: Աղբյուրների տվյալներով՝ Իզմիրում ձերբակալվածներից առնվազն 8-ը ահաբեկչություն էին նախապատրաստում:



