Համշիկ. Հույս ունեմ գերազանցել Մարադանոյի ռեկորդը
ՍՊՈՐՏ«Նապոլիի» սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկն Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Բոլոնիային» հաղթելուց հետո խոստովանել է, որ ցանկանում է գերազանցել լեգենդար Դիեգո Մարադոնայի ռեկորդը:
Արգենտինացին նեապոլցիների կազմում դարձել է 115 գոլի հեղինակ, իսկ Սլովակիայի հավաքականի ավագը խփել է 109 գնդակ:
«Հիանալի ձեռքբերում է ինձ համար: Եթե չխոսենք հեթ-տրիկի մասին, ապա «Նապոլին» հոյակապ խաղ ցուցադրեց: Ցավոք, «Պալերմոյի» հետ միավոր կորցրինք, սակայն ճիշտ ուղու վրա ենք:
Հույս ունեմ գերազանցել Մարադոնայի ռեկորդը: Եթե այս տարի չէ, ապա մյուսում: Երջանիկ եմ, որ մոտեցել եմ դրան»,- Համշիկի խոսքը մեջբերում է «Mediaset Premium»-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



