Թրամփն ու Պորոշենկոն քննարկել են Դոնբասի իրավիճակը՝ կարևորելով հրադադարի հաստատման անհրաժեշտությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոյի հետ, որի շրջանակում քննարկվել են մի շարք քաղաքական հարցեր՝այդ թվում նաև Դոնբասում ստեղծված իրավիճակը, հայտնում է gazeta.ru-ն:
Այս մասին հաղորդել է Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն՝ մանրամասնելով, որ 2 պետությունների ղեկավարները կարևորել են Դոնբասում բացառապես քաղաքա-դիվանագիտական ճանապարհով խաղաղության հաստատումը:
«Կողմերը խոր անհանգստություն են հայտնել նախևառաջ Ավդեևկայում լարվածության սրացման ու մարդասիրական իրավիճակի վատթարացման առնչությամբ: Նրանք ընդգծել են հրադադարի հաստատման անհրաժեշտությունը»,- նշել է Ցեգոլկոն:
Մինչդեռ Պորոշենկոն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Թրամփին Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար:
Հայտնի է, որ Պորոշենկոն պատրաստվում է շուտով Վաշինգտոն մեկնել:



