Ռուսաստանի 150 բնակիչ Jaguar-ի գոյություն չունեցող մոդելի պատվեր է տվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանում 150 մարդ նախնական հայտ է կատարել Jaguar I-Pace մոդելի առաջին էլեկտրական քրոսովերի համար:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, այդ մոդելի սերիական տարբերակը դեռևս գոյություն չունի, այն պետք է թողարկվի 2017-ին, իսկ վաճառքի հանվի 2018-ին: Գոյություն ունի միայն նախատիպը, որի դեբյուտը կայացել է անցյալ աշնանը Լոս Անջելեսում կայացած ավտոսրահի ժամանակ:
Այժմ հնարավոր է հայտ լրացնել ընկերության կայքում, իսկ երբ մեքենայի սերիական մոդելը հասանելի կլինի, գրանցված հաճախորդների անունները կհայտնվեն գործակատաների մոտ` որպես առաջնային գնորդների:
Jaguar I-Pace կոնցեպտային մեքենան զինվել է 400 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով, 90 կիլովատտ/ժամ հզորությամբ մարտկոցներով: Մեքենան առանց վերալիցքավորման կարող է 500 կմ տարածություն անցնել:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



