Դոնալդ Թրամփն անհեթեթ է անվանել դատավորի` միգրացիոն հրամանագիրը դադարեցնելու մասին որոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհեթեթ է անվանել Սիեթլի (Վաշինգտոն նահանգ) դաշնային դատավորի որոշումը, կասեցրել է միգրացիոն համաձայնագրի գործունեությունը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, հրամանագրի գործունեությունը ողջ երկրի տարածքում դադարեցվել է այնքան ժամանակ, քանի դեռ չի քննարկվել դատախազության կողմից այդ դատարան ներկայացված հայցը: Հայցադիմումի մեջ ասվում է, որ դատախազությունը պահանջում է հրամանագրի հիմնական դրույթները հակասահմանադրական ճանաչել և չեղարկել այն:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը արդեն հայտարարել է, որ կբողոքարկի դատավորի որոշումը:
Նախագահական հրամանագրում խոսքը փախստականների ընդունման և մեծամասամբ մուսուլման բնակչություն ունեցող 7 երկրի (Իրան, Իրաք, Սիրիա, Սոմալի, Եմեն, Լիբիա, Սուդան) քաղաքացիներին մուտքի արտոնագիր չտալու մասին է:
«Այդ այսպես կոչված դատավորի կարծիքը, որը նախևառաջ խլում է մեր երկրի իրավապաշտպան գործառույթները, անհեթեթ և պետք է չեղարկվի», - թվիթերյան իր էջում գրառել է ԱՄՆ 45-րդ նախագահը:



